Rita sargsyan serjik tun ari
Ռիտա Սարգսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռիտա Ալեքսանդրի Սարգսյան (օրիորդական ազգանունը՝ Դադայան, մարտի 6, 1962(1962-03-06), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 20, 2020(2020-11-20), Գերմանիա[1]), Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը[2]։
Պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1962 թվականի մարտի 6-ին, Ստեփանակերտում։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան 3-րդ միջնակարգ դպրոցը՝ ստանալով երաժշտական կրթություն։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ ժամանակ աշխատել է մանկապարտեզում որպես երաժշտության ուսուցչուհի։ Ստեփանակերտից Երևան տեղափոխվելուց հետո չի աշխատել։
Հասարակական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիտա Սարգսյանը 2010 թվականից «Նվիրիր կյանք» արյան քաղցկեղ և այլ ծանր հիվանդություններ ունեցող երեխաների բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն էր։ Հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին և 2017 թվականի դրությամբ աջակցում է 495 երեխայի։ Հիմնադրամի և Առաջին տիկնոջ ջանքերով լիովին վերակառուցվել և վերազինվել է ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը», որտեղ գործում է տարածաշրջանային նշանակության ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք և ցողունային բջիջների լաբորատորիա։
Ծրագրի շահառուներից է նաև Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ամենածանր հիվանդը, ում, Ռիտա Սարգսյանի խնդրանքով ՌԴ առողջապահության նախարարը հրավիրեց Մոսկվա և հաջողվեց փրկել 10 ամյա երեխայի կյանքը[3]։
2011 թվականին Ռիտա Սարգսյանը ստեղծել է «Արագիլ» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն էր։ Հիմնադրամի նպատակն է աջակցել սոցիալապես անապահով զույգերին՝ արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունենալ։ 2018թ. դրությամբ «Արագիլ» հիմնադրամի օգնությամբ աշխարհ է եկել 500 երեխա[4]։
Ռիտա Սարգսյանի ջանքերով 2012 թվականի ապրիլի 2-ին ստեղծվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամը։ Առաջին տիկինը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն էր։ «Աուտիզմ» հիմնադրամի միջոցներով կառուցվել է դպրոց, որտեղ հաճախում է աուտիզմ ախտորոշում ունեցող 200 երեխա։
Առաջին տիկնոջ հովանու ներքո անցկացվել են Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթները, «Վերադարձ» միջազգային մրցույթ-փառատոնը, «Վերածնունդ» դասական երաժշտության փառատոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան միջազգային փառատոնը, «Նոր անուններ» մանկական միջազգային մրցույթ-փառատոնը, «ԱրմՄոնո» թատերական միջազգային փառատոնը, «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային փառատոնը և բազմաթիվ այլ միջոցառումներ[2]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիտա Սարգսյանը ամուսնացած էր Սերժ Սարգսյանի հետ և ուներ երկու դուստր և 5 թոռ[2]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի նոյեմբերի 16-ին Ռիտա Սարգսյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նրա մոտ ախտորոշվել էր COVID-19[5]։ Նոյեմբերի 20-ին երրորդ նախագահի գրասենյակը տեղեկացրեց, որ Ռիտա Սարգսյանը մահացել է[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|